› ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

› ՄԵՐ ՄԱՍԻՆ

› ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆԸ

› ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

› ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

› ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

› ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

› ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

› ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

› ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

› ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

› ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

› ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

› ԱՅՑԵԳԻՐՔ

› ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Հայտարարություն

«ԷԽՈ» ՀԿ-ն սիրով հրավիրում է դրամաշնորհային ծրագրեր գրող մասնագետների մրցույթային կարգով: Լավագույն մասնագետները կընդունվեն աշխատանքի: Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին:

Հարցերի դեպքում կապնվեք մեզ հետ:


Էլ. Փոստ` info@echongo.com

Բջջ` (077) 45.78.29 Վարդ Ադամյան


ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մասնակցի'ր «Առողջ մանկություն» ծրագրին...
Հարգելի բարեկամ, մասնակցելով «Առողջ մանկություն» ծրագրին, Vivacell MTS-ի բաժանորդները կարող են 7000 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն լատինատառ manuk բառը՝ նվիրաբերելով 500 դրամ, որը կնպաստի մեր առաքելության իրականացմանը, որն ուղղված է լեյկոզով հիվանդ և ծանրալսությամբ տառապող երեխաների աջակցությանը:

  • Սիրելի ընթերցող

Ողջունում եմ Ձեզ`«ԷԽՈ» ՀԿ պաշտոնական կայքում: Այցելելով մեր պաշտոնական կայք` Դուք կծանոթանաք մեր գործունեությանը, իրականացրած և հրատապ ծրագրերին: Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով, որպեսզի ամեն ինչ պարզ և հասկանալի լինի մեր կայքի այցելուների համար: Կայքում տեղադրված նկարները և տեսահոլովակները հնարավորություն են ընձեռում Ձեզ ծանոթանալ և պատկերացում կազմել մեր կազմակերպության գործունեության մասին: Դուք ինքներդ էլ կարող եք այցեգրքում թողնել Ձեր ցանկությունները, բարեմաղթանքները և ինչու չէ նաև դիտողությունները:


Մեծագույն հարգանքներով

ՀԿ նախագահ`

Սերյոժա Օհանջանյան

  • Ինչպես է հիմնադրվել «ԷԽՈ» ՀԿ-ն

Ինքս լինելով մանկուց հաշմանդամ (ՄՈՒԿ–մանկական ուղեղային կաթված, ДЦП), խորապես գիտակցում և պատկերացնում եմ հաշմանդամի ծանր առօրյան, կենցաղը և դրանից ծագած բոլոր խնդիրները: Մայրս` Անժելա Օհանջանյանը, լինելով հաշմանդամի ծնող, իր իսկ մաշկի վրա զգացել է իրեն սպասվող հետագա դժվարությունները և, այսպես ասած, փակ դռները: Ուստի նա, իր իսկ ջանքերով, միավորելով հաշմանդամ երեխաների ծնողներին, 2008 թվականին ստեղծեց «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությունը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կան մոտ 181 հազար հաշմանդամներ, որոնք ունեն բազմաթիվ առօրյա խնդիրներ` բժշկության, կրթության, իրավունքի և անգամ հանապազօրյա հացի: Քչերին կարող ենք տեսնել դպրոցներում, այգիներում, սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում` բոլորի կողքին, բոլորին հավասար: Կառավարությունն առաջիկայում որևէ հստակ ծրագիր չի նախատեսում հատուկ կարիքներ ունեցող այս մարդկանց համար: Հույս ունենք, որ միգուցե նոր ծրագրեր կլինեն: Իշխանություններն ընդունում են, որ չեն կարողանում հատուկ պայմաններ ապահովել տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող հաշմանդամների համար, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը` պատճառաբանելով այս ամենը ֆինանսական միջոցների պակասով: Խնդիրները բավականին լուրջ են և նույնիսկ Եվրոպական երկրներում այս տիպի խնդիրները դեռևս ամբողջովին կարգավորված չեն: Ուստի հուսով եմ, որ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հնարավորություն կտա փոխադարձ կապի միջոցով վերհանել հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները: Սակայն հարկ եմ համարում նորից հիշատակել, որ աշխարհում ոչ մի անձ ապահովագրված չէ ո’չ հաշմանդամությունից և ո’չ էլ հաշմանդամի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն…

 • Armenian  • English  • Deutsch • Թողեք Ձեր կարծիքը այցեգրքում • Հղումներ • Վեբ բլոգ • Հաճախ տրվող հարցեր • Էջի սկիզբ ↑
HAYLAND YOUTUBE FACEBOOK TWITTER WEBMAIL
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՅՑԵԳԻՐՔ ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են: Մանրամասն...